Tert.am. 24-1-2011- Նախորդ տարի Հայաստանի արտաքին պարտքի չափը կազմել է 3 մլրդ 795 մլն դոլար։ Արտաքին պարտքի այս չափը Հայաստանի ՀՆԱ–ի 44.4 տոկոսն է կազմում։ Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, այս տարի Հայաստանի արտաքին պարտքի ավելացում չի նախատեսվում։
Ըստ նախարարի՝ այս և հաջորդ տարիներին Հայաստանի արտաքին պարտքի չափը չի նվազի։ 2013թ–ից նոր միայն Հայաստանի ղեկավարությունը պարտքի մարում կիրականացնի։
Ինչպե՞ս պետք է առանց արտաքին պարտքի ավելացման կառավարությունն իրագործի Իրան–Հայաստան երկաթուղու, նոր միջուկային էներգաբլոկի կառուցման ծրագրերը հարցին նախարարը պատասխանեց, որ դրանք կիրականացվեն ֆինանսավորման տարբեր աղբյուրների հաշվին։
Ըստ Գաբրիելյանի՝ պարտադիր չէ, որ դրանք պետական պարտքի համալրմամբ իրականացվեն։ «Այս պահին չկան կոնկրետ ծրագրեր, որոնք պետք է հատկապես պետական պարտքի հաշվին ֆինանսավորվեն։ Իրան–Հայաստան երկաթուղու և Ատոմակայանի կառուցման ծրագրերի համար քննարկվում են բազմաթիվ մոտեցումներ, այդ թվում՝ հնարավոր է ամբողջովին մասնավոր ֆինանսավորում»,– նշեց նախարարը։
Վաչե Գաբրիելյանը նաև տեղեկացրեց, որ պետական բյուջեում փոփոխություններ մտցնելու նախագիծ այս պահին դեռ չկա։ «Մոտ ապագայում փոփոխություններ, կարծում եմ, չեն լինի»,– նշեց նա։

No comments:
Post a Comment