PanARMENIAN.Net – 24-1-2011- ԵՊՀ-ն ու ՀՀ պաշտպանության նախարարությունը արդեն պայմանագիր են կնքել գործակցության մասին, ինչպես նաև ԵՊՀ ուսանողների ուսումնաարտադրական պրակտիկան նախարարությունում անցկացնելու վերաբերյալ հուշագիր, որն այսօր է ստորագրվել: Այդ մասին լրագրողներին է հայտնել Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը: Ըստ նրա, անցյալ տարի համագործակցությունը ԵՊՀ-ի ու ՊՆ-ի միջև բավականին ինտենսիվ է եղել: «Օրինակ, մեր դասախոսները այցելել են զորամասեր, դասախոսություններ են կարդացել, սեմինարներ կազմակերպել»-ասել է նա՝ հավելելով, որ ուսանողները ևս այցելում են Հայաստանի ու Արցախի զորամասեր: Նա նշել է, որ կողմերի համար շատ կարևոր է գործակցությունը որակապես նոր մակարդակի բարձրացնելը: «Մենք պատրաստ ենք մասնագետներ պատրաստել ՊՆ ցուցումով, եթե, իհարկե, դրա անհրաժեշտությունը կա»,-ասել է նա:
Իր հերթին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության միջազգային ռազմական համագործակցության բաժնի պետ Արման Հովհաննիսյանը հայտնել է, որ նախարարությունը 2011թ. մտադիր է համագործակցություն սկսել Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Հունաստանի ու Չինաստանի հետ: Նա նշել է նաև, որ Հայաստանը վաղուց արդեն համագործակցում է մի շարք երկրների հետ կրթական ոլորտում: Տարեկան մոտ 100 հայ զինծառայող վերապատրաստում է անցնում արտերկրում

No comments:
Post a Comment