Monday, January 24, 2011

Լիբանանի խորհրդարանը կքննարկի նոր վարչապետի թեկնածության հարցը

Լիբանանի խորհրդարանը այսօր կսկսի երկրի նոր վարչապետի թեկնածության քննարկումները: Հիշեցնենք, որ նախորդ կառավարությունը կազմալուծվել էր անցած շաբաթվա սկզբին: Նոր կառավարության ղեկավարի թեկնածուն պետք է ունենա 128 պատգամավորներից առնազն 65-ի աջակցությունը: Այս պահին նախորդ վարչապետ Սաադ Հարիրին ունի 60 ձայն, նրա մրցակից, “հըզբոլլահ” շարժման 76-ամյա ներկայացուցիչ Օմար Քարամեն` 57 ձայն: Ամեն ինչ կախված է “Ժողովրդավարական հանդիպում” կոչվող խորհրդարանական խմբակցության ձայներից: Վերջինիս ղեկավարը օրերս հայտարարել էր, որ կբռնի “Հըզբոլլահի” կողմը, սակայն չէր ճշգրտել, թե խմբակցության պատգամավորներից քանիսն են իր հետ համաձայն:

No comments: