Monday, January 24, 2011

Ըստ Ադրբեջանական ԶԼՄ- «ԵՄ-ը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»

Հունվարի 23-24-ը Ադրբեջան կատարած երկօրյա այցի ժամանակ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին անդրադարձել է արցախյան հիմնահարցի կարգավորմանը։
Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչն ընդգծել է, որ հակամարտության կարգավորումը գտնվում է իր ներկայացրած կազմակերպության օրակարգում։
Ըստ Trend-ի՝ մեկնաբանելով Եվրակոմիտեի պաշտոնական կայքում Բաքու կատարած այցի ժամանակ նրա ղեկավար Ժոզե Մանուել Բարրոզոյի՝ արտասահմանյան ու տեղի ԶԼՄ-ների առջև կատարած ելույթի ոչ ամբողջական տեղադրված լինելու հանգամանքը՝ Սեմնեբին ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շուրջ ԵՄ դիրքորոշման մեջ ոչինչ չի փոխվել։
-ԵՄ-ը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Եվրամիության դիրքորոշումը այդ հարցում անփոփոխ է, - ասել է Սեմնեբին։

No comments: