Monday, January 24, 2011

Ամերիկացի փորձագետները սոցիալական խռովություն են կանխատեսում Վրաստանում, Իրանում, Ռուսաստանում

Tert.am. 24-1-2011- Ամերիկացի փորձագետների կանխատեսումներով` սոցիալական խռովության սպառնալիքը միանգամայն հնարավոր է Վրաստանում։ Ինչպես հաղորդում է բելառուսական МИ գործակալությունը, ամերիկացի փորձագետները հրապարակել են 37 երկրների ցուցակ, որտեղ 2011-2012թթ. հնարավոր են սոցիալական խռովություններ։
Ցուցակում Վրաստանը զբաղեցնում է չորրորդ տեղը Իրանից, Շրի–Լանկայից և Ռուսաստանից հետո։
Կանզասի և Նյու–Յորքի համալսարանների պրոֆեսորները նոր մոդել են մշակել, որը հնարավորություն է տալիս կանխատեսել տարբեր երկրներում սոցիալական խռովությունները և էթնիկ հողի վրա բախումները։ Կանզասի համալսարանի պրոֆեսոր Սեմ Բելի խոսքերով՝ իրենք արդեն կանխատեսել էին Թունիսի հեղաշրջումը և Իռլանդիայի սոցիալական խռովությունը։

No comments: