Usak.tv–ի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Թուրքիայի Ուշաք քաղաքում։ 43-ամյա լրագրող Քազըմ Շենն ու նրա կինը հարձակման են ենթարկվել իրենց տան շքամուտքի մոտ։ Երբ լրագրողը դուրս է եկել ավտոմեքենայից, Թեքին Ուղուր անունով 23-ամյա երիտասարդը հրազենից 6 անգամ կրակել է լրագրողի ուղղությամբ, ինչի հետևանքով Շենը մարմնական վնասվածքներ է ստացել ոտքերի շրջանում՝ երկու փամփուշտ մխրճվել է լրագրողի աջ, մեկ փամփուշտ՝ ձախ ոտքը։
Դեպքի վայրից հանցագործը դիմել է փախուստի։ Սակայն իրավապահներին հաջողվել է ձերբակալել Թեքին Ուղուրին, որի մոտ հայտնաբերվել է հանցագործության իրեղեն ապացույց հանդիսացող ատրճանակը։
Լրագրող Քազըմ Շենը տեղափոխվել է հիվանդանոց։ Բժիշկների հավաստմամբ՝ նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Դեպքից ժամեր անց ոստիկանները լրագրողի դեմ հարձակում կազմակերպելու մեղադրանքով ձերբակալել են չորս անձանց, որոնց թվում է Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության Ուշաքի նահանգային գրասենյակի նախկին ղեկավարը։
Հայտարարությամբ հանդես է եկել Ուշաքի ոստիկանապետ Ջաֆեր Շահինը՝ ընդգծելով, որ «հարձակման պատճառն առայժմ հայտնի չէ և դեպքի առնչությամբ հետաքննությունը շարունակվում է»։
Սակայն ինչպես տուժած լրագրողը, այնպես էլ Ուշաքի լրագրողների միության անդամները պնդում են, որ հանձագործությունը կապված է Քազըմ Շենի մասնագիտական գործունեության հետ։
«Ուշաքում պարբերաբար տեղի են ունենում հանցագործություններ, որոնք չեն բացահայտվում։ Մենք՝ լրագրողներս, հետևողականորեն գրում ենք այդ մասին։ Ես իմ դեմ հարձակում իրականացնողին չեմ ճանաչում։ Սակայն կարևորը ոչ թե հարձակումն իրականացնողն է, այլ հանցագործության կազմակերպիչները… Անցած շաբաթ էլ գնդակոծվել էին Ուշաքի քաղաքապետարանի աշխատակիցների ավտոմեքենաները։ Սակայն ոչ ոք չդատապարտեց այդ դեպքը։ Իմ դեմ իրականացված հարձակումը վառ վկայությունն է այն բանի, թե ինչպիսի երկրում ենք մենք ապրում»,– հիվանդանոցում հայտարարել է տուժած լրագրողը՝ ընդգծելով, որ ինքը շարունակելու է իր մասնագիտական գործունեությունը։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment