Monday, January 24, 2011

Կարսի հուշարձանի ապամոնտաժման որոշումն արդեն ստացվել է

HayNews.am. 24-1-2011- Կարսի քաղաքապետ Նևզաթ Բոզքուշը, ով ներկայացնում է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, նշել է, որ իրենք արդեն ստացել են Բարեկամության հուշարձանը ապամոնտաժելու մասին որոշումը, հայտնում է Hurriyet-ը:
Վերջինս նշել է, որ Կարինի (ներկայիս Էրզրում) մշակութային և բնության արժեքների շրջանային խորհուրդն արդեն համապատասխան որոշումը կայացրել է: Կարսի քաղաքապետը նաև հավելել է, որ հուշարձանը կառուցվել է «օրենքների խախտմամբ», իսկ դրա քանդումը բխում է նույն օրենքների պահպանումից:
Վերջինս հայ-թուրքական բարեկամությունը խորհրդանշող հուշարձանի քանդումը ներկայացրել է որպես «զուտ իրավական և ոչ մշակութային որոշում»:
Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը Կարս կատարած այցի ժամանակ հայ-թուրքական բարեկամությունը խորհրդանշող կիսակառույց հուշարձանն անվանել էր «այլանդակ» և «քանդման ենթակա»: Այս ամենին հետևել էին բուռն քննարկումները և վիճաբանությունները: Զմյուռնիա (ներկայիս՝ Իզմիր) նահանգի Քարշըյաքայի քաղաքապետն անգամ պատրաստակամություն էր հայտնել արձանն իրենց մոտ տեսնել:

No comments: