
Վերջին մարտից հետո հայտարարվեց, թե մրցավարությունն անարդար էր։ Իմացանք նաեւ, որ բողոքարկվել է Մարեսի հետ մարտի արդյունքը։ Ի՞նչ փուլում է այժմ այդ գործը։
Այո, այդ մարտում մրցավարները մի քանի կոպիտ սխալներ թույլ տվեցին։ Ինչ վերաբերում է բողոքարկելուն, դա իմ թիմի գործն է, նրանք, ինչպես եւ բոլորը, նկատել էին, որ Մարեսը անթույլատրելի հարվածներ է հասցնում, բայց այն, որ նա հատուկ պարապել է այդ հարվածների համար, պարզ դարձավ վերջերս։ Մենք տեսանյութ ունենք, որում հստակ երեւում է այդ ամենը։ Տեսանյութը նույնպես կցված է գործին, եւ հիմա սպասում ենք վերջնական պատասխանին, բայց ինձ համար կարեւոր չէ, թե ինչ որոշում կկայացնեն, կարեւորը, որ նրան կստիպեն ռեւանշ ընդունել։
Հայտնի՞ է արդեն հաջորդ մենամարտի ժամանակը։
Հաջորդ մենամարտս կկայանա ապրիլի 24-ին, ԱՄՆ-ում։ Ինձ համար կրկնակի պարտավորեցնող է հենց այդ օրը ռինգ դուրս գալը։ Անմիջապես Ավստրալիա մեկնելուց հետո կսկսեմ պատրաստվել այդ մարտին։
No comments:
Post a Comment