Tuesday, January 25, 2011

McDonald's-ի շահույթը 2010-ին կազմել է 4,55 միլիարդ ԱՄՆ դոլար

Panorama.am. 25-1-2011- Համաշխարհային ճանաչում ունեցող արագ սննդի առաջատար McDonald's –ը անցյալ տարի արձանագրել է 4,55 միլիարդ ԱՄՆ դոլար մաքուր շահույթ: Այլ կերպ ասած, հաղորդում է Lenta.ru-ն, հղում անելով ընկերությունից ստացված մամլո հաղորդագրությանը, McDonald's-ը օրական աշխատել է 12.5 մլն ԱՄՆ դոլար: Իսկ սա 2.1 տոկոսով ավելի ցուցանիշ է, ինչ 2009թ-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
McDonald's-ը գրեթե այն եզակի ընկերություններից էր, որը կորուստներ չկրեց համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքով ` 2008-2010 թթ-ին նրա շահույթը ստաբիլ աճ է գրանցել:

No comments: