Tuesday, January 18, 2011

Բողոքի ակցիա՝ քաղբանտարկլայների ազատ արձակման պահանջով

Tert.am. 18-1-2011- «Արմենիա–Մարիոթ» հյուրանոցի առջև, որտեղ պետք է իջևանի ԵԽԽՎ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը, ընթանում է բողոքի ակցիա։ Այն կազմակերպել է Քաղբանտարկյալների և հալածալների պաշտպանության կոմիտեն՝ նպատակ ունենալով եվրոպացի պաշտոնյայի ուշադրությունը հրավիրել Հայաստանում քաղբանտարկլայների գոյության փաստի վրա։ Մոտ մեկ տասնյակ ցուցապաստառներ պարզած, վանկարկելով «Հիմա», «Ազատություն», «Ազատություն քաղբանտարկյալների» կարգախոսները՝ ցուցարարները պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին։
Բողոքի ակցիան հսկում են ոստիկաններ, որոնց թիվը հետզհետե շատանում է։ Մասնակիցներն արդեն մոտեցել են հյուրանոցի մուտքին։ Մի քանի կին, քաղբանտարկյալների լուսանկարները պարզած, նստել են գետնին։ Որքան ակցիայի մասնակիցները մոտենում են հյուրանոցի մուտքին, այնքան ավելի են ակտիվանում ոստիկանները։
Ակցիային մասնակցում է նաև Բելգիայի մի քաղաքացի, որը համաժողովրդական շարժման ակտիվ մասնակից է։ Ակցիայի մասնակիցների թվում են ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը և ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը։
Լևոն Զուրաբյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ միջազգային հանրությունը սկսել է կրկին ակտիվ ուշադրություն դարձնել Հայաստանում քաղբանտարկյալների խնդրին՝ հասկանալով, որ առանց ճնշումների Հայաստանի իշխանությունները նրանց չեն ազատի։

No comments: