Tuesday, January 18, 2011

Դինքի հիշատակին նվիրված միջոցառում` Քյոլնում

Panorama.am. 17-1-2011- Չորս տարի առաջ Ստամբուլում սպանված պոլսահայ ականավոր գործիչ Հրանտ Դինքի մահվան հերթական տարելիցը նշվել է Գերմանիայի Քյոլն քաղաքում: Հիշատակի ու ոգեկոչման արարողությանը, ըստ «Ermenihaber.am» լրատվական կայքի, ներկա են գտնվել բազմաթիվ մարդիկ, այդ թվում նաև` գերմանահայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը:
Հայ-գերմանական ասոցացիայի և թուրք-գերմանական մշակութային ֆորումի կազմակերպած միջոցառման ժամանակ հեղինակ Թուբա Չենդերի կողմից ընթերցվել են հատվածներ Հրանտի մասին գրած իր գրքից: Բոլոր ելույթներում վերահաստատվել է Դինքի ընտանիքին ամեն կերպ աջակցելու հաստատակամությունը:

No comments: