Tuesday, January 18, 2011

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է ԻՐԱՆԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

«ԱԶԳ», 18-01-2011- «Ազգ» թերթի հունվարի 15-ի համարում, հինգերորդ էջում տպագրված «Քլինթոնը, Իրանը եւ Ծոցի արաբական երկրները. ո՞րտեղ են համընկնում նրանց շահերը» նյութի մեջ լրագրողը մի քանի անգամ օգտագործել է «Ծոց» անհայտ արտահայտությունը: Քանի որ «Ծոց» արտահայտությունը կեղծ է, ուստի խնդրվում է համաձայն մամուլի մասին օրենքի, ստորեւ նշված բացատրությունը ընթերցողներին իրազեկելու համար տպագրել թերթում:
Բոլոր պատմական եւ աշխարհագրական փաստաթղթերի, առկա քարտեզների եւ 1975 թ. մարտի 5-ի եւ 1990 թ. հունվարի 10-ի ՄԱԿ-ի հռչակագրերի, այն ջրային տարածքը, որը Իրանը տարանջատում է Սաուդյան Արաբիա թերակղզուց, կոչվում է «Պարսից ծոց», եւ այդ փաստաթղթերում որեւէ տեղ «Ծոց» անվանումով տարածք գոյություն չունի: ՄԱԿ-ը մինչ այժմ երկու փաստաթղթերում, երեք բանաձեւներում եւ երեք պաշտոնական քարտեզներում ընդգծել է «Պարսից ծոցի» ճիշտ լինելը: ՄԱԿ քարտուղարությունը 1971 թ. մարտի 5-ի պաշտոնական փաստաթղթում եւ AD311/IGEN հուշագրում հիշեցնում է Իրանի կառավարությանը, որ ՄԱԿ քարտուղարությունում աշխարհագրական փաստաթղթերում եւ քարտեզներում հյուսիսից, արեւելքից, հարավից եւ արեւմուտքից Իրանի եւ մի քանի արաբական երկրների միջեւ գտնվող ջրային տարածքը կոչվում է Պարսից ծոց: Այս կազմակերպությունը բազմաթիվ հռչակագրերում բոլոր երկրներից պահանջել է օգտագործել «Պարսից ծոց» արտահայտությունը, որը ճիշտ է:
Ուստի, «Ազգ»-ի` որպես ծանրակշիռ թերթի կողմից ոչ ճիշտ եւ կեղծ «Ծոց» արտահայտության օգտագործումը այն տարածքի համար, որը միանգամայն ճանաչված աշխարհագրական տարածք է եւ համաձայն պատմական փաստաթղթերի ու աշխարհագրական քարտեզների պատմության ընթացքում երբեք չի ունեցել այլ անուն քան «Պարսից ծոց» անվանումը, ոչ ճիշտ քայլ է:
Երեւանում ԻԻՀ դեսպանության մամուլի բաժին

No comments: