Panorama.am. 19-1-2011- Ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Ադրբեջանի զինված ուժերի՝ Ղազախում տեղակայված զորամասերից մեկում արտակարգ պատահար է գրանցվել, ինչի հետևանքով զինծառայողներից մեկին հրազենային վնասվածքով տեղափոխել են հոսպիտալ:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից տեղեկացրել են, որ Ղազախում տեղակայված զորամասերից մեկի զինծառայող Ռամին Գուլիևը «զենքի հետ անզգուշորեն վարվելու հետևանքով հրազենային վիրավորում է ստացել»: Փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել, նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ ադրբեջանական զորամասերում ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով արտակարգ պատահարներ են գրանցվում, ինչը Ադրբեջանի ՊՆ-ն փորձում է քողարկել «զենքի հետ անզգուշորեն վարվելու հետևանքով» արտահայտությամբ:
Իսկ եթե փաստին այլ տեսանկյունից նայենք, ապա պրակտիկան ցույց է տալիս, որ զինծառայողը՝ զենքի հետ վարման կանոնների խախտման հետևանքով վնասվածք է հասցնում այլ ծառայակիցներին (մասնավորապես իր կողքին կանգնածներին), այլ ոչ թե իրեն, ինչը տեսականորեն չի բացառվում, սակայն գրեթե անհնար է:
Եթե զինծառայողն իրեն ամրակցված զենքով կրակ է բացել իր ուղղությամբ, ապա ավելի հավանական է, որ դա ուղղակի ինքնասպանության փորձ է (դժվար է կարծել, որ զինծառայողը, ասենք, զենքի փողն իր գլխին պահելով ստուգել է, թե արդյոք նրանում փամփուշտ է լիցքավորված):

No comments:
Post a Comment