Tert.am. 24-1-2011- Հունվարի 24–ի գիշերը ՌԴ անվտանգության դաշնային բյուրոն ստուգել է հնարավոր ահաբեկության և մահապարտ ահաբեկչի մասին տեղեկությունը։ Այս մասին հայտնում է Росбалт–ը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրները։
Պարզվում է, որ ահաբեկչին ուժայինները փնտրել են, սակայն ոչ թե «Դոմոդեդովո» օդակայանում,այլ Զելենոգրադում։ Որոնումները, սակայն, որևէ արդյունք չեն տվել։
Հիշեցնենք, որ պայթյունը «Դոմոդեդովո» օդակայանի ինքնաթիռի ժամանման սրահի գոտում տեղի է ունեցել տեղի ժամանակով մոտավորապես ժամը 16։30–ին։ Մահապարտ ահաբեկիչն իրեն պայթեցրել է «Ասիա» սրճարանի մոտ, որտեղ սովորաբար հավաքվում են դիմավորողները։
Պաշտոնական տվյալներով՝ պայթյունի հետևանքով 31 մարդ մահացել, 130–ը վիրավորվել է։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ ՔՕ 205 հոդվածի հատկանիշներով՝ ահաբեկություն։

No comments:
Post a Comment