Tuesday, January 25, 2011

ԱԼԻԵՎԻՆ ՈՉ ՈՔ ՉԻ ՀԱՐՑՆՈՒՄ

«Լրագիր» 24-1-2011- Բարոզոյի` Ադրբեջան կատարած այցի հետ կապված թյուրիմացություններից հետ սկսել է բավական հետաքրքիր խաղ: Շուտափույթ Բաքու է ուղարկվել Պիտեր Սեմնեբին, բայց ոչ թե կամակորություն անող Բաքվին “հանգստացնելու”, այլ պարզելու համար, թե արդյոք հաջողվել է նույն օրը Բաքու ժամանած ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Նարիշկինին Ալիեւին շեղել “ճշմարիտ ուղուց”:
Ամենայն հավանականությամբ, բարձրաստիճան պարոնայք հավաքվել են Ադրբեջանում “գազի խողովակները իրենց կողմ քաշելու” համար: Ալիեւին արդեն ոչ ոք ուշադրություն չի դարձնում, եւ Եվրոպայի ու Ռուսաստանի էմիսարները նույնիսկ չեն թաքցնում, որ բանակցություն են վարում իրար մեջ, ոչ թե Ադրբեջանի, որը հետո “ոչ մի տեղ չի կորչի”:
Ադրբեջանը ծիծաղելի է երեւում, երբ իրեն դնում է շախմատային թագուհու տեղ, թեեւ նրա հիմնական դերն այն է, որ ժամանակ առ ժամանակ հաճոյախոսություններ անի մեկ Բրյուսելին, մեկ Մոսկվային: Ալիեւին տեսնել է պետք, երբ Բրյուսելն ու Մոսկվան պայմանավորվեն: Այդժամ նա ստիպված կլինի հաշտվել շախմատի զինվորի դերին, այլապես նրան պարզապես դեն կնետեն շախմատի տախտակից, ինչպես Թունիսի “անփոխարինելի նախագահին”, պարգեւատրելով “Տարվա մարդ” հերթական կոչումով:

ՀԱՅԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

No comments: