Monday, January 10, 2011

Թուրքիայում քննարկում են Nabucco-ն

Թուրքական լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ այդ երկրում հանրային քննարկումներ են սկսվել Nabucco գազատարի կառուցման նպատակահարմարության շուրջ։ Քննարկումներն ընթանում են այն քաղաքներում, որտեղով պետք է անցնի գազատարը՝ Արդահան, Կարս, Էրզրում, Գյումյուշխանե, Սիվաս, Կիրշեհիր, Կիրիկկալե։ Քննարկումների ավարտական փուլը կանցկացվի Անկարայում։ Այս նախագծով նախատեսվում է ադրբեջանական եւ միջինասիական գազը հասցնել Եվրոպա:
Ռուսաստանը դեմ է Nabucco-ին եւ իրականացնում է այլընտրանքային «Հարավային հոսք» ծրագիրը, որով թուրքմենական եւ ուզբեկական գազը Եվրոպա կհասցվի Ռուսաստանի տարածքով։ Ռուսաստանի վարչապետ Վլ. Պուտինը բազմիցս քննադատել է Nabucco ծրագիրը՝ նշելով, որ այն հեռանկարային չէ, քանի որ պարզ չէ, թե ինչ աղբյուրներից պետք է լցվի գազատարը։ Պատահական չէ, որ գազատարի կառուցման սկիզբն անընդհատ հետաձգվում է։ Ըստ վերջին տեղեկությունների՝ Nabucco-ն կսկսեն կառուցել 2012 թվականից:

No comments: