Wednesday, January 19, 2011

Ռաքելը խախտեց ընտանեկան ավանդույթը` ամուսնանալով Հրանտ Դինքի հետ

News.am. 19-1-2011- Ռաքել Դինքը խախտեց ընտանեկան ավանդույթը, երբ հայտարարեց, որ ամուսնանալու է Հրանտ Դինքի հետ: Այդ մասին Դինքի այրու խորթ քույերից մեկի փոխանցմամբ` գրում է թուրքական Hurriyet Daily News & Economic Review պարբերականը:
«Մենք Ռաքելից երիտասարդ էինք, բայց Թուզլայի հայկական մանկական ճամբարում տեսնում էինք իմ ավագ քրոջ` Ռաքելի եւ Հրանտի սերը: Մեր հայրը չգիտեր այդ մասին: Երբ նա եւ ընտանիքի մյուս ավագներն իմացան Ռաքելի եւ Հրանտի սիրո մասին` ահավոր սկանդալ ծագեց»,- պատմում է Երջանիկ Մունղանը` Ռաքել Դինքի խորթ քույրը, որը Հարավ-արեւելյան Անատոլիայի հայկական Վարդան տոհմից է:
Ռաքելի եւ Հրանտի ամուսնության դեմ դուրս եկած աղջկա հորը` Սիամանթ Աղային համոզել է Կոնստանդնուպոլիսի 82-ամյա պատրիարք Շնորք Գալուստյանը:
Այդուամենայնիվ, Ռաքելի հայրը Հրանտից պահանջել է 20 հազար թուրքական լիր: Ի վերջո, համաձայնել են 6 հազարի: Սիմանաթ Աղան հետագայում վերադարձրել է գումարը:
«Նրա միակ նպատակը Հրանտի համար խոչընդոտներ ստեղծելն էր. այդ պատճառով էր գումար պահանջել: Երբ իմ հայրը հասկացավ, որ հաջողության չի հասնի, նա վերադարձրեց գումարը` ասելով, որ ծախսեն հարսանիքի վրա»,- պատմում է Երջանիկ Մունղանը:
Ռաքելը, հավանաբար, առաջին հարսնացուն էր, որն ամուսնացավ սեփական տոհմին չպատկանող մարդու հետ:

No comments: