Tert.am. 19-1-2011- Այսօր լրանում է «Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքի ողբերգական մահվան չորրորդ տարին։ 2007թ. հունվարի 19–ին Օգյուն Սամասթ անունով թուրք ստահակը «Ակօս»–ի խմբագրատան մոտ գնդակահարեց Դինքին։
Այսօր Հրանտի հիշատակի ոգեկոչման միջոցառումներ կանցկացվեն աշխարհի բոլոր անկյուններում, որտեղ հայեր են ապրում։ Այսօր Թուրքիայում ոմանք դարձյալ կբացականչեն «Բոլորս Հրանտ Դինք ենք, բոլորս հայ ենք»…
Չնայած չորս տարի է անցել խմբագրապետի ողբերգական մահվանից՝ հասարակությունն այսօր այդ սպանության մասին գիտի գրեթե նույնքան բան, որքան գիտեր 2007թ.։ Պարբերաբար դատարանի առջև են կանգնում սպանության գլխավոր մեղադրյալները՝ Օգյուն Սամասթը, Յասին Հայալը, Էրհան Թունջելը։ Ամեն անգամ հետաձգվում են դատական նիստերը՝ որևէ լուրջ արդյունք չգրանցելով սպանության գործի լիարժեք բացահայտման հարցում։ Թուրքական մամուլում շարունակ շրջանառվում են տեղեկություններ Դինքի սպանության ետևում կանգնած մութ ուժերի մասին։ Նույնիսկ վերջին շրջանում գրքեր են հրապարակվում, որոնց հեղինակները փորձում են լույս սփռել Հրանտի սպանության մանրամասների վրա։
Դինքի սպանության չորրորդ տարելիցին նվիրված իր հրապարակման մեջ թուրքական իշխանությունների՝ խմբագրապետի սպանության գործի լիարժեք բացահայտման անկարողության և ցանկության բացակայության առնչությամբ շատ դիպուկ դիտարկումներ է անում CNNTurk–ի գլխավոր խմբագիր, հայտնի թուրք վերլուծաբան Մեհմեդ Ալի Բիրանդը։
«Հրանտ Դինքի սպանությունից չորս տարի է անցել։ Այս չորս տարիների ընթացքում պարզ դարձավ, որ եթե ցանկանային, կարող էին պաշտպանել Հրանտին և կանխել սպանությունը, սակայն հենց հայ լինելու պատճառով անտեսեցին բոլոր ահազանգերը… Պետությունը դեռ համառում է՝ հոգ տանելով իր մարդու մասին, ինչն ուղղակի ցավալի է»,– գրում է Մեհմեդ Ալի Բիրանդը՝ ընդգծելով, որ հանրությունն արդեն հասկանում է, թե իրականում ինչ է տեղի ունեցել։
«Թուրքական ոստիակության համար ամենամեծ խայտառակությունը համարվող այս հանցագործության իրական պատասխանատուները դեռևս ազատության մեջ են։ Հանրության համար արդեն պարզ է, թե ինչ է տեղի ունեցել իրականում…
– Հրանտի սպանության մասին նախօրոք գիտեին, սակայն քանի որ նա հայ էր, ոստիկանությունը որևէ միջոց չձեռնարկեց կամ չկարողացավ ձեռնարկել Դինքի սպանությունը կանխելու համար։
– Ոստիկանությունը գիտակցաբար կամ անգիտակից ձևով անտեսել է սպանության վերաբերյալ բոլոր ահազանգերը։
– Հատուկ ծառայությունների աշխատակիցները դիտավորյալ կամ անտարբերության արդյունքում չկարողացան հավուր պատշաճի իրականացնել իրենց պարտականությունները»,– գրում է թուրք վերլուծաբանը՝ եզրափակելով.
«Հրանտ Դինքը սպանվեց Թուրքիայի Հանրապետության անտարբերության հետևանքով։ Այդ անտարբերությունը շարունակվում է նաև հիմա։ Թուրքիայի Ներքին գործերի նախարարությունը սպանության գործի լիարժեք բացահայտման հարցում անգործության է մատնված։ Կարծում են, թե իրական պատասխանատուների բացահայտումը կվնասի պետությանը և լուռ նստել են։ Սակայն թուրք հասարակությունը չպետք է ապրի՝ իր վրա կրելով այդ բիծը, և սպանության իրական պատասխանատուները պետք է պատժվեն»։

No comments:
Post a Comment