News.am. 19-1-2011- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը, թե Անկարան չի պատրաստվում հավերժ բախել ԵՄ-ի դուռը, բնականաբար, չի կարող դուր գալ Եվրամիությանը։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց քաղաքական գիտությունների թեկնածու, Երեւանի պետական համալսարանի քաղաքագիտության ամբիոնի դասախոս Նարեկ Գալստյանը:
Քաղաքագետի կարծիքով, պաշտոնական Անկարայի կողմից հնչող այսօրինակ հայտարարությունները նորություն չեն, քանի որ այդ երկիրը տարածաշրջանում ակտիվ քաղաքականություն է սկսել։ «Էրդողանի ասածը պետք է քննարկել երկու տեսանկյունից։ Առաջինը, ելնելով խորհրդարանական ընտրությունների հետ կապված Թուրքիայի ներքաղաքական գործընթացներից, երկրորդ. մահմեդական աշխարհի առաջնորդ դառնալու Թուրքիայի ցանկությունից»:
Գալստյանի կարծիքով, Էրդողանի ագրեսիվ արտահայտությունները պատասխան կստանան, քանի որ ԵՄ-ն պատասխանում է նման արտահայտություններին՝ թեկուզ ոչ առաջին դեմքերի մակարդակով։
«Չեմ կարծում, որ ԵՄ-ն զիջումների կգնա Թուրքիայի հարցում»,- ամփոփեց քաղաքագետը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Newsweek ամսագրին ասել էր, թե Թուրքիան չի պատրաստվում հավերժ բախել ԵՄ դուռը եւ խնդրել իրեն ներս թողնել այդ կազմակերպություն։

No comments:
Post a Comment