Tuesday, January 18, 2011

Ադրբեջանը շարունակում է պնդել, թե ցանկանում է գնել Հայաստան մտնող գազամուղը

HayNews.am. 18-1-2011- Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը շարունակում է աշխատանքները` գնելու Ռուսաստան-Հայաստան գազամուղի` Վրաստանով անցնող հատվածը: Այս մասին հայտարարել է այդ ընկերության տնօրեն Ռովնագ Աբդուլլաևը: Նկատենք, որ այս թեմայի շուրջ խոսակցությունները ծավալվում են դեռևս անցյալ տարվանից: Աբդուլլաևը նաև հայտարարել է, թե «իրենք տեղեկացրել են վրացական կողմին, որ պատրաստ են մասնակցել աճուրդին, երբ էլ դա հայտարարվի»:
Հիշեցնենք, որ Վրաստանի խորհրդարանն անցյալ տարի գազամուղը հանեց այն ռազմավարական օբյեկտների ցուցակից, որոնք ենթակա չեն սեփականաշնորհման, ինչից հետո էլ ազերիներն հարմար առիթը բաց չթողեցին` հայտարարելով, թե ցանկանում են գնել այն:
Պաշտոնական Երևանը մի քանի անգամ մեկնաբանել է իրավիճակը` ասելով, թե այս պահին գազամուղը չի վաճառվում, իսկ վաճառվելու դեպքում էլ` համապատասխխան քայլեր կարվեն, սակայն դժվար չէ պատկերացնել, թե ինչ խնդիրներ կունենանք, եթե «մեր բարի հարևանի» ձեռքում նման «նվեր» հայտնվի:

No comments: