Monday, January 24, 2011

Թբիլիսիում կայանալու է Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի տրանսպորտի նախարարների հանդիպումը

News.am. 24-1-20116 Թբիլիսիում հունվարի 25-26-ին կայանալու է Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի տրանսպորտի նախարարների հանդիպումը, որտեղ քննարկվելու են Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարությանն առնչվող հարցեր, այդ թվում երկաթուղու վրացական հատվածի շինարարության լրացուցիչ ֆինանսավորման հարցը:
Ադրբեջանը պատրաստ է վրացական հատվածի շինարարության համար հատկացնել լրացուցիչ 50 մլն դոլար:
ԲԹԿ տրանսպորտային միջանցքի կառուցման նախագիծը ներառում է Կարս-Ախալքալաքի գծի 98 կմ-անոց հատվածի շինարարություն, այդ թվում 68 կմ-ը՝ թուրքական տարածքում:
Ադրբեջանն արդեն երկաթգծի համար Վրաստանին հատկացրել է 200 մլն արտոնյալ վարկ, 25 տարով, տարեկան 1 տոկոս դրույքով:
Նշենք, որ նախագիծը շրջանցում է Հայաստանը եւ կառուցվում է մեր երկիրը մեկուսացնելու համար:

No comments: