«Մենք ընտրել ենք գենետիկ անկայության թեման, որովհետև սա շատ ակտուալ թեմա է»,- ընդգծեց հասարակական կազմակերպության արտաքին կապերի համակարգող Հովակիմ Զաքարյանը՝ ավելացնելով, որ վերջին տարիների հետազոտությունները վկայում են, որ մի շարք հիվանդություններ, այդ թվում նաև քաղցկեղը, պայմանավորված են գենետիկ անկայունությամբ:
ՀԿ ներկայացուցիչները ներկայացրեցին դասախոսություններին մասնակցող մի քանի գիտնականների: Մասնավորապես, Նոբելյան մրցանակակիր Թիմըթի Հանթը 1982թ. հայտնաբերել է ցիկլին անունով մոլեկուլը, որը, ինչպես ապացուցվել է ավելի ուշ, մեծ դերակատարում ունի սովորական բջիջների բաժանման գործում: Անգլիացի գիտնականն իր այս հայտնագործության համար հետագայում արժանանում է Նոբելյան մրցանակի, ապա Մեծ Բրիտանիայի թագավորական մեդալի: Գիտնականն իր հայտանգործության համար անձամբ Մեծ Բրիտանիայի թագուհու կողմից արժանացել է նաև ասպետի կոչման:
Միջոցառմանը Ճապոնիայից կմասնակցի հայտնի կենսաբան Միթսուհիրո Յունակիտոն: Հայ գիտնականներից դասախոսությանը կմասնակցեն Վիրջինյա Զաքյանը՝ Փրինսթոնի համալսարանից: Հայ գիտնականների թվում է նաև Գրեկ Համփիկյանը, որը, ինչպես տեղեկացրին ՀԿ ներկայացուցիչները, կարողացել է ԴՆԹ անալիզի հիման վրա ապացուցել 15 տարի բանտում անցկացրած մարդու անմեղությունը:
Միջոցառումը Հայաստանում անցկացվում է առաջին անգամ: Ինչպես նշեցին հասարակական կազմակերպության ներկայացուցիչները, իրենք փորձելու են դասախոսությունների շարքը շարունակական դարձնել, սակայն այս պահին դեռևս կոնկրետ պայմանավորվածություններ չունեն:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment