Tuesday, January 18, 2011

Ռուսները գարնանը կարող են առանց վիզա մուտք գործել Թուրքիա

HayNews.am. 18-1-2011- Թուրքիան և Ռուսաստանը շուտով կարող են չեղյալ համարել անցագրային ռեժիմը: Այս մասին հայտնում է թուրքական Hurriyet պարբերականը:
Թուրքիայի արտգործնախարարության արած հայտարարության համաձայն, մայիսին Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքված անցագրային ռեժիմը թեթևացնելու վերաբերյալ համաձայնագիրը վերհաստատվել է Մոսկվայում: Ռուս-թուրքական ամաձայնագրում տեղ է գտել նաև անօրինական միգրացիան կանխելու վերաբերյալ դրույթ:
Թուրքական թերթը նաև նշում է, որ գարնանը Ռուսաստանն ու Թուրքիան կարող են վերջնականապես հրաժարվել անցագրային ռեժիմից:

No comments: