Monday, January 24, 2011

Թուրքերը նորից Մեծամորի ԱԷԿ-ի շուրջ աղմուկ են բարձրացրել

HayNews.am. 24-1-2011- «Թուրքիայի 6 նահանգներում միջուկային ճառագայթման հոսք է նկատվել»: Այս մասին հայտնում է թուրքական Hurriyet պարբերականը՝ վկայակոչելով Չեքմեջե միջուկային հետազոտությունների և ուսումնական կենտրոնի ու Կարինի (ներկայիս՝ Էրզրում) Աթաթուրքի անվան համալսարանի բնական գիտությունների ֆակուլտետի ֆիզիկիայի բաժնի մասնագետների կողմից անցկացված նախնական ուսումնասիրության արդյունքները:
Ըստ թուրքական կողմի, միջուկային ճառագայթման մակարդակի բարձրացում է նկատվել Իգդիրի, Արարատի (Աղրը), Մուշի, Դերսիմի (Թունջելի), Հաքքարիի և Շըրնաքի նահանգներում: Թուրքերն այս ամենը կապում են Մեծամորի ԱԷԿ-ի գործունեության հետ: Այժմ վերոհիշյալ կենտրոնների մասնագետները հատուկ չափից սարքեր են տեղադրել՝ «ավելի հստակ որոշելու» իրենց հավաստմամբ առկա ճառագայթման աստիճանը:

No comments: