Tuesday, January 18, 2011

Freedom House–ի գնահատականը քիչ է. ՀՀԿ–ական պատգամավորը չի կիսում Ղարաբաղի մասին գնահատականը

Tert.am. 18-1-2011- Այն, որ Freedom House միջազգային կազմակերպությունը իր վերջին զեկույցում Լեռնային Ղարաբաղը գնահատել է որպես անազատ երկիր, էականորեն վտանգում է բանակցային գործընթացում ԼՂ ինքնորոշման իրավունքի իրականացման հեռանկարը։ Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը։
Նշված կազմակերպության նույն գնահատականի վերաբերյալ Հովհաննիսյանի հետ ասուլիսին մասնակցող ՀՀԿ–ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն այլ կարծիքի է։ Ըստ նրա՝ միջազգային կառույցների գնահատականները ոչ շատ հաճախ, բայց երբեմն պայմանավորված են լինում քաղաքական խնդիրներով։
«Ինչ–որ մի կազմակերպության գնահատականը շատ քիչ է, բայց համենայն դեպս դա շատ կարևոր է ու շատ վտանգավոր է, և մեր բոլոր գործընթացներում պետք է զգույշ լինենք ու գործընթացներն այնպես ուղղորդենք, որ Ղարաբաղը չարժանանա նման գնահատականների»,– հայտարարեց ՀՀԿ–ական պատգամավորը։

No comments: