Monday, February 14, 2011

«Եվրատեսիլ 2011»-ի Հայաստանի երգը հայտնի կդառնա փետրվարի 26-ին

Փետրվարի 26-ին` ժամը 21:30-ին, Առաջին ալիքի ուղիղ եթերում տեղի կունենա «Եվրատեսիլ 2011»-ի երգի ընտրությունը: Հանրային հեռուստաընկերության գեղարվեստական խորհուրդը 70 երգից ընտրել է լավագույն 4-ը: Ուղիղ եթերում կներկայացվեն Վահրամ Պետրոսյանի (Հայաստան), Մարտին Կեսիցիի (Գերմանիա), Ապրիկոտայի (Հայաստան) և Դեր Հովայի (Հայաստան) ստեղծագործությունները:
«Եվրատեսիլ 2011»-ի Հայաստանի պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը հայտնում է, որ այս տարվա մրցույթի Հայաստանի երգը կընտրվի հեռուստադիտողի և պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկությամբ` 50/50 հարաբերությամբ:
Հիշեցնենք, որ մայիսի 10-ին Դուսելդորֆում կայանալիք «Եվրատեսիլ» երգի մրցույթին Հայաստանը կներկայացնի Էմմին:

No comments: