Monday, February 14, 2011

ԱՄՆ ԱՆՑՆՈՒՄ Է TWITTER-ՊԱՐՍԿԵՐԵՆԻ

ԱՄՆ պետդեպարտամենտը փետրվարի 13-ին թողարկել է Twitter սոցիալական ցանցի պարսկերեն տարբերակը, որպեսզի կապ պահպանի Իրանի ինտերնետ-օգտագործողների հետ: Այդ մասին հայտնել է CNN-ը: “ԱՄՆ պետդեպարտամենտը ընդունում է սոցիալական մեդիայի պատմական դերն իրանցիների շրջանում: Մենք ուզում ենք մտնել երկխոսության մեջ”, ասվում է
USAdarFarsi միկրոբլոգի առաջին հաղորդագրության մեջ:
Պարսկերեն Twitter-ը թողարկվել է փետրվարի 14-ին Իրանի ընդդիմության պլանավորած ակցիաների նախօրեին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ պետդեպարտամենտը ստեղծել էր նաեւ արաբերեն միկրոբլոգ “ԱՄՆ պետդեպարտամենտը ընդունում է սոցիալական մեդիայի պատմական դերն արաբական աշխարհում, եւ մենք ուզում ենք լինել ձեր երկխոսության մասը”, ասված էր այդ միկրոբլոգի առաջին հաղորդագրություններում: Այդ մասին գրում է Gazeta.ru-ն:

No comments: