Tuesday, February 8, 2011

Անկարգությունների հետևանքով Եգիպտոսում 297 մարդ է զոհվել. Human Rights Watch

HayNews.am. 8-2-2011- Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, թե հունվարի 25-ից Եգիպտոսում սկսված անկարգությունների հետևանքով զոհվել է 297 մարդ, հայտնում է AP-ն: Իրավապաշտպանները հայտարարել են, որ նմանատիպ հետևության են հանգել` իրենց ներկայացուցիչներին ուղարկելով Եգիպտոսի մեծ քաղաքների` Կահիրեի, Ալեքսանդրիայի, ինչպես նաև Սուեցի հիվանդանոցներ: Նշենք, որ պաշտոնական վիճակագրություն դեռևս չի հրապարակվել:

No comments: