Tuesday, February 8, 2011

Milliyet. Կահիրեն Անկարային զգուշացրել է չխառնվել իր ներքին գործերին

Panorama.am. 8-2-2011- Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավուօղլուն ընդունել է Անկարայում Եգիպտոսի արտակարգ և լիազոր դեսպան Աբդուռահման Սելահադդինին, որը Դավութօղլուին է հանձնել Եգիպտոսի արտգործնախարար Ահմեդ Էբուլգեյթի նամակը:
Այս մասին տեղեկացնող թուրքական «Milliyet» օրաթերթը, վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներ, հայտնում է, որ այդ նամակով պաշտոնական Կահիրեն Անկարային, ըստ էության նախազգուշացրել է չխառնվել Եգիպտոսի ներքին գործերին: Կահիրեյի այդ անհանգստությունը բացատրվել է այն բանով, որ վերջին շրջանում թուրք իշխանավորները հաճախ են խոսում Եգիպտոսի նախագահի պաշտոնաթողության մասին:

No comments: