Thursday, February 10, 2011

«7 օր»-ը վերականգնել է աշխատանքները. կայքը կոտրելու մեջ մեղադրվում են իշխանությունները

«Մի շարք գործոններ ու հանգամանքներ վերլուծելով՝ մեզ համար պարզ դարձավ, որ «7 օրի» աշխատանքների խափանման պատճառը ոչ թե թուրքական հակերային կամ DDos հարձակումն է, ոչ թե կայքէջի ծրագրային կոդերի խնդիրն է, այլ այս ամենի մեջ խառն է իշխանության մատը»,-գրում է 7or.am-ը, որն արդեն վերականգնել է աշխտանքները: Կայքն անհասանելի դարձավ փետրվարի 29-ի երեկոյան. խմբագիր Անդրանիկ Թևանյանը PCNews.am-ին տեղեկացրեց, որ հավանաբար DDoS հարձակում է եղել սերվերի վրա:
Կայքն օգտվում է ADC ընկերության հոսթինգային ծառայություններից: Նշենք, որ փետրվարի 30-ին ընկերության աշխատակիցը PCNews.am-ի թղթակցի հետ զրույցում պնդում էր, որ հարձակում չի կատարվել և ասում, որ «ուրիշ խնդիր կա, որի մասին չենք կարող ասել»:
Անդրանիկ Թևանյանը նշում է, որ հայաստանյան կայքէջերի աշխատանքները գրաքննելու յուրօրինակ ձև է մշակվել, որը ենթադրաբար ընտրությունների ժամանակ կփորձեն կիրառել «նախաձեռնողականության» գաղափարախոսները։ «Այսինքն՝ իշխանության կոնկրետ թևն իր ձեռքն է վերցրել հեռուստատեսային և մեծամասամբ նաև լևոնական կոչված թերթերն ու կայքերի մեծ մասը, ու դա իրենց քիչ է թվացել։ Հիմա էլ որոշել են ոչ յուրայիններին լռեցնել այլ տարբերակով: Հուսանք, որ այս տեքստից հետո մեր կայքէջը կրկին «թուրքական», այն է՝ տեղական «հակերային»հարձակման չի ենթարկվի»,- գրում է խմբագիրը:

No comments: