Thursday, February 10, 2011

Հայերը լինելու են Թուրքիայի ադրբեջանցիների համագումարի գլխավոր թեման

News.am. 10-2-2011- Թուրքիայում բնակվող ադրբեջանցիների առաջին համագումարը կայանալու է Իզմիրում ապրիլի 23-24-ին: Այդ մասին ադրբեջանական Trend գործակալությանը հայտնել է Canaz հեռուստաալիքի համահիմնադիր Ջամալ Մեհմեդօղլուն:
«Համագումարի հիմնական թեման լինելու է ադրբեջանցի եւ թուրք ժողովուրդների դեմ հայերի կատարած հանցագործությունները` կատարված վերջին 100 տարում Անատոլիայի եւ Ադրբեջանի տարածքում»,- ասել է նա:
Ոչ պաշտոնական տվյալներով, Թուրքիայում մեկ միլիոն ադրբեջանցի է բնակվում:
Նկատենք, որ ցինիկ հակահայկական ակցիան անցկացվելու է այն օրերին, երբ նշվելու է Հայոց ցեղասպանության հերթական տարելիցը:

No comments: