News.am. 10-2-2011- Ֆրանսիայի Ազգային Ժողովի մարմնավաճառության տեղեկացման առաքելությունը մտադիր է տուգանքներ մտցնել մարմնավաճառների այցելուների համար, որ նրանք գիտակցեն, թե «նպաստում են մարդկանց առեւտրին», հայտարարել է առաքելության ղեկավար Դանիել Բուսկեն: Այդ մասին գրում է ֆրանսիական «Le Figaro»-ն:Հունիսին ստեղծված առաքելությունը, որի զեկուցողը Գի Ժոֆֆրուան է, գրեթե ավարտել է իր աշխատանքը: Ապրիլի սկզբին այն կներկայացնի իր զեկույցը, ինչն էլ հանգեցնելու է համապատասխան օրինագծի ընդունմանը:
«Պետք է դաստիարակել երիտասարդներին, ներարկել, որ ուրիշի մարմինը չեն գնում, եւ պատասխանատվություն դնել տուգանքների միջոցով»,- ասել է Դանիել Բուսկեն:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment