Saturday, February 5, 2011

Լավրով. Իրանի դեմ նոր պատժամիջոցները չեն գործի

Diplomat.am. 5-2-2011- ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը համոզված է, որ Իրանի հանդեպ յուրաքանչյուր նոր միջազգային պատժամիջոցներ արդյունավետ չեն լինի: Լավրովն ընդգծում է, որ անցյալ տարվա հունիսին Իրանի դեմ արգելքների կիրառումը անհրաժեշտ քայլ էր, քանի որ Իրանն այն ժամանակ չէր համաձայնում նստել բանակցությունների սեղանի շուրջ` իր միջուկային ծրագրի հետ կապված: Այսպիսով, այն ժամանակ միջազգային հանրությունը Թեհրանին պարզ ազդանշան տվեց առ այն, որ այլևս մտադիր չէ ձգձգել բանակցությունների սկիզբը: Բայց այժմ արգելքների սպառնալիքը սպառված է, - հավաստել է նախարարը:
Լավրովի խոսքերով, անցյալ տարվա արգելքները նպատակաուղղված էին նրանց վրա, ով զբաղվում էր իրանական միջուկային ծրագրով, բայց արդյունքում «շատ հեռուն գնացին»: Արգելքների շուրջ յուրաքանչյուր նոր առաջարկությունների իրականացում կհանգեցնի նրան, որ կտուժի Իրանի տնտեսությունը, իսկ դա միջազգային հանրության նպատակը չէ: Լավրովն ընդգծել է, որ այժմ Իրանի հանդեպ պետք է «ճանապարհային քարտեզ» մշակել, այսինքն` կողմերի գործողությունների քայլ առ քայլ նախագիծ, և «առանց դրա էլ ոչ մի առաջընթաց չի լինի»:

No comments: