Saturday, February 5, 2011

Իրանի բանակի կոչն ուղղված Եգիպտոսի բանակին

Panorama.am. 5-2-2011- Եգիպտոսի բանակը պետք է Իրանի բանակից օրինակ վերցնի և միանա ժողովրդական շարժումներին, ինչպես դա արեց Իրանի բանակը 32-տարի առաջ` Իրանում կատարված իսլամական հեղափոխության ժամանակ:
Այդ մասին իրանական «աթինյուզ.քոմ» կայքի հաղորդմամբ` Եգիպտոսի բանակի` իր պաշտոնակցին ուղղված ուղերձում հայտարարել Իրանի բանակի գլխավոր հրամանատարի տեղակալ Սեյյեդ Աբդոլռահիմ Մոսավին:
Նշենք, որ 32 տարի առաջ`1979թ. փետրվարի 11-ին, Իրանում տեղի ունեցած իսլամական հեղափոխության արդյունքում երկրում հաստատվեցին իսլամական կարգեր:

No comments: