Aysor.am. 5- 2- 2011- Անվտանգության քաղաքականության հարցերով 47-րդ մյունխենյան համաժողովի շրջանակներում այսօր կկայանա Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Ահմետ Դավութօղլուի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը:Ինչպես հաղորդում է «Թրենդ»-ը, վկայակոչելով «Անադոլու» գործակալությանը, այս մասին նախօրեին լրագրողներին հայտարարել է Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը: Օրակարգի մանրամասները չեն նշվում:
Բացի այդ, փետրվարի 5-ին նախատեսված են Դավութօղլուի հանդիպումները ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի, ինչպես նաև Ֆրանսիայի և Բուլղարիայի արտգործնախարարների հետ:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment