Tert.am. 11-2-2011- Նախորդ տարի Հայաստանում արձանագրվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 1524 դեպք։ Առգրավվել է 126 կգ 521 գրամ տարբեր տեսակի թմրամիջոց՝ 2009թ.-ի 56 կգ 762 գրամի դիմաց: Այս մասին գլխավոր դատախազության կոլեգիայի այսօրվա ընդլայնված նիստում տեղեկացրեց գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը։
Ըստ Թամազյանի՝ այս բնույթի հանցագործությունների բացահայտմանն ու քննության արդյունավետության բարելավմանը զգալիորեն նպաստել է նաև ՀՀ գլխավոր դատախազությունում թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների գործերով բաժնի ստեղծումը:
«Բաժնի պետի անմիջական նախաձեռնության և ժամանակին ձեռնարկած միջոցառումների արդյունքում՝ 2010թ. փետրվարի 8-ին բացահայտվել և առգրավվել է 2 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ մաքսանենգ ճանապարհով Հայաստան տեղափոխված շուրջ 7 կգ հերոին և 5 կգ ափիոն տեսակի թմրամիջոց»,- ընդգծեց Թամազյանը։
Գլխավոր դատախազության թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների գործերով բաժնի դատախազների մասով 2010թ. ընթացքում մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 47 քրեական գործ 114 անձի վերաբերյալ։
Արամ Թամազյանը նշեց, որ Հայաստանում թմրամիջոցներ գործածողների շրջանակը տարեցտարի ընդլայնվում է։ Նախորդ տարի թմրամիջոցների ապօրինի շրջանառության գործերով մեղադրանք է առաջադրվել է նաև 21 կնոջ։

No comments:
Post a Comment