Nmews,am. 11-2-2011- Հայաստանում հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյան-Ֆելլերը սադրանք է որակում ահաբեկչության դեմ պայքարող իսրայելական պետական բյուրոյի հայտարարությունը, համաձայն որի 9 պետությունների թվում Հայաստանը հայտնվել է Իսրայելի համար վտանգ է ներկայացնող երկրների ցուցակում։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց ինքը՝ Ռիմա Վարժապետյան-Ֆելլերը։
«Այս լուրը սադրանք է։ Հայաստանը տոլերանտ երկիր է, այստեղ ամեն ինչ լավ է, հանգիստ է։ Նմանօրինակ լուրերը տարածվում են հատուկ, որպեսզի այս սիրուն երկրում զբոսաշրջությունը չզարգանա։Ես ոչ անվտանգությունով, ոչ էլ քաղաքականությամբ եմ զբաղվում։ Ուղղակի որպես քաղաքացի կարող եմ ասել, որ կարող է մի բան կա, որ իրենք գիտեն կամ այդպիսի բան սպասվում է»,- ասաց Հայաստանում հրեական համայնքի ղեկավարը՝ չպարզաբանելով, սակայն, ովքեր են «իրենք» եւ հատկապես ինչ է սպասվում։
«Հետաքրքիրն այն է, որ այսօրվա դրությամբ այստեղ ամեն ինչ հանգիստ է։ Հայաստանի հրեական համայնքը ոչ մի վտանգ չի զգում»,- մեկ անգամ եւս կրկնեց Վարժապետյան-Ֆելլերը։
Հարցին, թե այնուամենայիվ, հնարավո՞ր է, որ համայնքն ինչ-ինչ դժգոհություններ է փոխանցել իսրայելական պետությանը, ինչի հետեւանքով էլ Իսրայելը Հայաստանը հայտարարել է ահաբեկչության տեսանկյունից իր քաղաքացիների համար վտանգավոր երկիր, նա հավաստիացրեց, որ «նման բան չկա»։ «Մենք ոչ մի հայտարարություն չենք արել, ոչ զանգ է եղել, ոչ էլ այլ բան»,- վստահեցրեց նա:
Նշենք, որ ահաբեկչության դեմ պայքարող իսրայելական պետական բյուրոն հրապարակել է այն պետությունների ցանկը, որտեղ մեծ է հավանականությունը, որ մոտ օրերս տեղացիների կողմից հարձակումներ կլինեն իսրայելցիների դեմ։ Հայտարարության մեջ նշվում է, որ իսրայելցիների համար մոտակա շաբաթներին, հատկապես վտանգավոր են հետեւյալ 9 պետությունները` Ադրբեջանը, Հայաստանը, Վրաստանը, Թուրքիան, Վենեսուելան, Եգիպտոսը, Կոտ-դ-Իվուարը, Մալին եւ Մավրիտանիան:

No comments:
Post a Comment