Panorama.am. 11-2-2011- Ադրբեջանի իշխանությունը Լոնդոնում իր լոբբիստկան շրջանակների միջոցով ջանում է համաձայնության գալ աղմկահարույց «Wikileaks» կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի հետ, որպեսզի նա Ադրբեջանի հետ կապված իր մոտ եղած փաստաթղթերը չհրապարակի, ավելին` վաճառի Բաքվին: Այս մասին տեղեկացնում է «Ենի Մուսավաթ» թերթը:
Թերթի տեղեկություններով, նվազագույնն արդեն երկու հանդիպում է տեղի ունեցել Ասանժի փաստաբանի հետ: Մանրամասների մասին շատ տեղեկություններ չկան, սակայն հայտնվում է, որ ադրբեջանական իշխանության ազդեցիկ շրջանակները ներկայացնող լոբբիստները խնդրել են դադարեցնել «Wikileaks»-ի հիմնադրի ձեռքում եղած ԱՄՆ գաղտնի դիվանագիտական հեռագրերում Ադրբեջանին վերաբերող աղմկահարույց փաստաթղթերի հրապարակումը:
Ասվում է, որ ադրբեջանական իշխանության ներկայացուցիչները դրա դիմաց խոստացել են «ամեն տեսակ աջակցություն» ցուցաբերել լուրջ ֆինանսական դժվարություններ մեջ գտնվող կայքին և նրա հիմնադրին: Դեռևս հայտնի չէ, թե հակառակ կողմը ինչպես է արձագանքել այդ առաջարկին:
Թերթը նշում է, որ Ադրբեջանի իշխանությունը բավական ուժեղ դիրքեր ունի Լոնդոնում, իր օգտին աշխատող վարձու մարդիկ ունի Եվրոպայի խորհրդում, մի շարք ազդեցիկ միջազգային կազմակերպություններում ու այդ բնագավառում արդեն որոշակի հաջողություններ ունի:
«Wikileaks»-ը ԱՄՆ-ին պատկանող 250 հազարից ավելի գաղտնի դիվանագիտական հեռագրեր է ձեռք բերել: Այդ հեռագրերի հրապարակումն արդեն մի շարք երկրներում լուրջ քաղաքական ճգնաժամի, նույնիսկ հեղափոխությունների պատճառ է դարձել: Կայքի ձեռք բերած փաստաթղթերի մեջ Բաքվում ԱՄՆ դեսպանատնից ուղարկված հեռագրեր էլ կան:
Հիշեցնենք, որ այդ հեռագրերի մի մասն արդեն հրապարակվել է, որոնց մեջ իշխանության կազմում գտնվող բազմաթիվ օլիգարխների հետ կապված «դոսյեներ» կան: Սակայն ենթադրվում է, որ կայքի ձեռքում Ադրբեջանի հետ կապված դեռ սենսացիոն բովանդակության շատ հեռագրեր կան, որոնց հրապարակումը ներկայում ստեղծված զգայուն իրավիճակում բոլորովին ձեռնտու չէ իշխանությանը:
Գաղտնի փաստաթղթերը հրապարակելու համար «Wikileaks»-ը համագործակցում է «The Guardian», «Der Spigel», «Le Figaro», «The New York Times» և «El Pais» թերթերի հետ: Այդ փաստաթղթերը ձեռք է բերել և սկսել է հրապարակել նաև Նորվեգիայի «Aftenposten» թերթը: Բոլոր հրապարակումները կատարվում են Ասանժի հետ համաձայնեցվելուց հետո:

No comments:
Post a Comment