Tuesday, February 15, 2011

Ամերիկուհին դարձել է իր թոռնիկի մայրը

Tert.am. 15-2-2011- ԱՄՆ Իլիոնս նահանգից թոշակառու Քրիստիան Քեյսին իր դստեր համար երեխա է ծննդաբերել։ Այս մասին հայտնում է բրիտանական The Daily Telegraph–ը։
Պարբերականի համաձայն՝ 61–ամյա Քեյսին իր սեփական 3 զավակներն ունի։ Կինը ինքնակամ որոշել էր իր դուստր Սառայի և փեսա Բիլի համար երեխա լույս աշխարհ բերել՝ ցանկանալով օգնել զույգին, քանի որ Սառայի հղիությունը մի քանի անգամ ընդհատվել է վիժումով։
Անցյալ շաբաթ Քրիստինա Քեյսին կեսարյան հատման միջոցով առողջ տղա է լույս աշխաարհ բերել. նրա 35–ամյա դուստրը ծննդաբերելիս նույնպես գտնվել է վիրահատարանում։
Այսպիսով, Քեյսին դարձել է ոչ միայն Իլիոնսի ամենատարիքով ծննդկանը, այլև նահանգի միակ կինը, որը դարձել է սեփական թոռնիկի մայրը։

No comments: