Monday, February 14, 2011

Էրդողանը լրացուցիչ ժամանակ է խնդրել Դինքի դատավարության մասին հարցին պատասխանելու համար

Panorama.am. 14-2-2011- Ստամբուլի պատգամավոր Ուֆաք Ուրասի` «Հրանտ Դինքի դատավարության վերաբերյալ Եվրոպայի մարդու իրավունքների դատարանի որոշումը կկիրառե՞ք» հարցին պատասխանելու համար Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկ ամիս հավելյալ ժամանակ է խնդրել:
«Ermenihaber.am (Էրմենիհաբեր) լրատվական կայքի տեղեկացմամբ` Ուրասն այս հարցը առանձին-առանձին ուղղել է նաև Թուրքիայի վարչապետ Էրդողանին, ներքին գործերի նախարար Բեշիր Աթալային, արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուին և արդարադատության նախարար Սադուլլահ Էրգինին:
Թուրք պատգամավորը նշելով, որ իրականում իշխանության կողմից ասելիք չկա, ավելացրել է, «Վեց ամիս հավելյալ ժամանակ էլ եթե նրանց տրվի, միևնույն է, ոչ մի բան չի փոխվի: Իմ հարցը պարզ է ու հստակ»:
«Կառավարության հիմնական տակտիկան ցուցադրական քայլեր անելով շեղելու տակտիկան է: Դինքի սպանության պատասխանատուներին պաշտպանելով կամ չպաշտպանելով` էթնիկական խնդրի առաջ ենք կանգնում»,- ասել է Ուրասը:

No comments: