Saturday, February 5, 2011

Ադրբեջանցիները չեն հանդուրժում հայ–իրանական բարեկամությունը. Թուրքիայում ցույցերը շարունակվում են

Tert.am. 5-2-2011- Երեկ Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում ադրբեջանցիները հերթական բողոքի ակցիան են անցկացրել ընդդեմ հայ–իրանական բարեկամության։
Թուրքական Cihan գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի և Թուրքիայի դրոշները պարզած՝ մոտ հարյուր ադրբեջանցիներ ու թուրքեր Անկարայում Իրանի դեսպանատան առջև հակահայկական կարգախոսներ են հնչեցրել՝ պահաջնելով Իրանից վերջ դնել Հայաստանի հետ հարաբերություններին և չմիջամտել Ադրբեջանի ներքին գործերին։
Ցուցարարները իրենց պահանջը ներկայացնող հայտարարություն են տարածել և սև ծաղկեպսակ դնելով Իրանի դեսպանատան մուտքի մոտ՝ հեռացել են։ Ակցիայի ժամանակ որևէ միջադեպ չի գրանցվել։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Թուրքիայում բնակվող ադրբեջանցիները նմանատիպ ակցիա էին կազմակերպել Ստամբուլում Իրանի հյուպատոսության առջև։

No comments: