Saturday, February 5, 2011

Օբաման կրկին զանգահարել է Էրդողանին

Tert.am. 5-2-2011- Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հերթական անգամ զանգահարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Anadolu գործակալությունը՝ վկայակոչելով Սպիտակ տան տարածած հաղորդագրությունը։
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են Եգիպտոսում վերջին զարգացումները և պայմանավորվել թեմայի առնչությամբ շարունակել խորհրդակցությունները։
Նշենք, որ վերջին օրերին Օբաման արդեն երկրորդ հեռախոսազրույցն է ունենում Թուրքիայի վարչապետի հետ։

No comments: