Saturday, February 5, 2011

«Կարսի հուշարձանի ապամոնտաժումը կնմանվի թալիբանների կողմից Բուդայի արձանի ոչնչացմանը». Բիրանդ

HayNews.am. 5-2-2011- Milliyet-ի և Hurriyet-ի սյունակագիր Մեհմեթ Ալի Բիրանդն իր հերթական հոդվածում անդրադարձել է Կարսի հայ-թուրքական բարեկամության կիսակառույց հուշարձանն ապամոնտաժելու թուրքական իշխանությունների որոշմանը:
«Այլանդակ» հուշարձանի ոչնչացման որոշում արդեն կայացվել է: Վարչապետը (Թայիփ Էրդողանը) հրամանը տվել է, քաղաքապետարան էլ իրենից պահանջվածն արել է»,-նշում է Բիրանդը և հավելում. «Մեծ հավանականությամբ հայերին բարեկամության ձեռք մեկնելու խորհուրդը կրող հուշարձանի ապամոնտաժումը կցուցադրվի հեռուստատեսության ուղիղ եթերում: Պատկերացնու՞մ եք տեսարանը»:
«Ամբողջ աշխարհն ապշած դիտելու է, թե ինչպես է արձանը ականներով պայթեցվում կամ տեղահանվում: Արևմուտքն այդ ամենը կնմանեցնի թալիբանների կողմից Բուդդայի արձանների պայթեցմանը: Հայերն էլ իրենց հերթին կասեն`«տեսեք թուրքերի բարբարոսությունը»: Կրոնավորներն էլ կծափահարեն: Սակայն վարչապետի ցանկացածը դա չէր: Այստեղ կրոնական ենթատեքստ չկա: Ցավոք, իրադարձություններն անբողջովին այլ կերպ են զարգանալու»:

No comments: