News.am. 12-2-2011- Միջազգային ճգնաժամային խմբի` Լեռնային Ղարաբաղի մասին հերթական զեկույցը կարելի է որակել որպես անլուրջ, քանի որ դրանում չի պահպանվել միջազգային փաստաթղթերի հիմնական սկզբունքը` օբյեկտիվությունը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
Նա ընդգծել է, որ փաստաթուղթն արտացոլում է դրա հեղինակների ակնհայտ համակրանքը Ադրբեջանի նկատմամբ: «Այսպես, զեկույցում նշվում է հայկական կողմի ենթակայության տակ գտնվող տարածքների վերաբնակեցման աննպատակահարմարության մասին: Միթե այդ տարածքներում տասնյակ տարիներ չպե՞տք է ենթակառուցվածքներ ստեղծվեն: Զեկույցում ասվում է, թե Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն իբր քիչ տեղ ունի երկրի ներսում մանեւրելու համար, բայց ոչինչ չի ասվում Ադրբեջանում իշխանության ժառանգականության մասին: Փաստաթուղթը կոչ է անում Ռուսաստանին զենք չվաճառել հակամատող երկրներին, բայց ոչինչ չի ասվում Թուրքիայից եւ Բոսնիայից Ադրբեջանին զենքի ուղիղ առաքումների մասին: Եւ այդ ամենը վկայում է, որ Միջազգային ճգնաժամային խմբի` Ղարաբաղի մասին զեկույցից ադրբեջանական նավթի հոտ է գալիս»,- նշել է Շարմազանովը:
Նշենք, որ ՄՃԽ զեկույցում ասված է, որ ղարաբաղյան հակամարտության գոտում կտրուկ ավելացել է ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը: Զեկույցը նաեւ քննադատություն է պարունակում հայկական կողմի հասցեին, որն իբր «օկուպացրել է» ադրբեջանական տարածքների 16 տոկոսը: Զեկույցի հեղինակները նշել են, որ այդ համատեքստում ստատուս-քվոն պարզապես հակասում է ադրբեջանական կողմի շահերին:

No comments:
Post a Comment