Saturday, February 12, 2011

ԻՆՉՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՇԱՀԱԳՐԳԻՌ ՉԷ ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒԻ ԲԱՑԱԾ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ

«Լրագիր» 11-2-2011- Փետրվարի 11-ին Երեւանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին հարցրել են, թե ինչու Ադրբեջանը շահագրգռված է ԵԽԽՎ Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի աշխատանքի վերսկսմամբ, իսկ Հայաստանը դրանով շահագրգռված չէ:
«Շատ պարզ պատճառով: Դա եւս մեկ վկայություն է, որ Ադրբեջանը շահագրգռված է Լեռնային Ղարաբաղի հարցի քննարկումը տեղափոխել այլ ձեւաչափեր, այլ ոչ թե շարունակել բանակցությունն այն ձեւաչափում, որն ունի միջազգային մանդատ եւ գոյություն ունի արդեն երկար տարիներ` ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ դուրս գալ հակամարտության լուծման վրա: Բաքուն փորձում է իր ներքին քարոզչությունը տեղափոխել արտաքին ասպարեզ, աղմկել հակամարտության առիթով, այլ ոչ թե զբաղվել դրա կարգավորմամբ: ԵԽԽՎ այդ ենթահանձնաժողովի նախորդ գործունեությունը ցույց չտվեց առանձնահատուկ արդյունավետություն կարգավորման առաջընթացին նպաստելու առումով: Հենց դրա համար էլ մեր դիրքորոշումը այն էր, որը այդ առիթով արտահայտեցին մեր խորհրդարանականները, նաեւ արտգործնախարարությունը, ի տարբերություն Ադրբեջանի դիրքորոշման: Մեր մոտեցումների տարբերությունը հենց դա է», հայտարարել է Էդվարդ Նալբանդյանը:

No comments: