Panorama.am.3-2-2011- «Կապիտալ»-ին տված հարցազրույցում ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով ԼՂ հարցով ԵԽԽՎ ենթահանձնաժողովի վերաբացման փաստին, մասնավորապես նշել է. «Պետք է արձանագրել հստակ մի իրողություն՝ Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովը «դե յուրե» ստեղծվել է դեռ 2005թ., երբ Վեհաժողովը ընդունեց 1416 բանաձևը։ Եվ եթե հայաստանյան պատվիրակությունը ինչ-որ բան կարող էր անել, ապա դա պետք է աներ 2005թ.՝ կանխելու համար նման բանաձևի ընդունումը, ինչը, ցավոք, չի արվել, չնայած մեր պատվիրակության ձայնի իրավունք ունեցող չորս անդամներից երեքը դեմ են քվեարկել բանաձևին, մեկը՝ կողմ։
Ինչ վերաբերում է ներկա զարգացումներին, ապա ինձ համար գոնե միանշանակ է, որ օգտագործելով Թուրքիայի երկգլխանի նախագահության ժամանակաշրջանը, երբ ԵԽ նախարարների կոմիտեն նախագահում է Թուրքիայի արտգործնախարարը, իսկ Վեհաժողովը նախագահում է Թուրքիայի ներկայացուցիչը, թուրք-ադրբեջանական տանդեմն ամեն ինչ անելու է՝ Վեհաժողովում առաջ մղելու համար երկյակի շահերի տիրույթում գտնվող հարցերը։ Եվ դա առաջին հերթին Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի ռեինկարնացիան պիտի լիներ:
Գոնե ինձ համար պարզ էր, որ Մևլութ Չավուշօղլուն Վեհաժողովի նախագահի իր պաշտոնավարությունը լիարժեք չէր համարի, եթե չփորձեր վերակենդանացնել մեռելածին այդ ենթահանձնաժողովը՝ դրանով իսկ իր պարտքը հատուցել թուրք-արդբեջանական տանդեմին։ Այո, ցավոք, բյուրոյում, բացի հայկական պատվիրակությունից, այլ դեմ տեսակետ չի հնչել։ Սակայն մեկ բան հստակ էր՝ Չավուշօղլուն ծրագրել էր ռեինկարնացիայի ողջ սցենարը, անգամ այն, թե բյուրոյի ո՞ր անդամները պետք է ներկա լինեն նիստին, և ո՞ւմ ներկայությունը չպիտի լիներ՝ նիստը առանց ավելորդ «չեպեների» իր տրամաբանական ավարտին հասցնելու համար։ Ուստի, շատ դժվար է փորձել ինչ-որ բան փոխել մանրակրկիտ ծրագրված մի դավադրության մեջ, երբ դավադրության յուրաքանչյուր դետալը հաշվարկված է, ու հաշիվը՝ փակված»:

No comments:
Post a Comment