Thursday, February 3, 2011

Մալաթիայի հայկական եկեղեցիում տարեկան մեկ անգամ պատարագ կմատուցվի

HayNews.am. 3-2-2011- Երեկ անդրադարձել էինք Մալաթիայի հայկական Սուրբ Աստվածածին (Թաշ Հորան) եկեղեցին վերանորոգելու և այն որպես գրադարան օգտագործելու Մալաթիայի նահանգապետ Ուլվի Սուրանի մտադրությունների մասին:
Թուրքական Sabah-ը նոր մանրամասներ է հաղորդում: Մասնավորապես, Սուրանը նշել է, որ Սուրբ Աստվածածնից բացի կվերանորոգվի նաև Վանքը, ինչպես նաև եկեղեցիներում տարեկան մեկ անգամ պատարագ կմատուցվի: Մալաթիայի նահանգապետը նշել է, որ «2007 թվականին «Զիրվե» հրատարակչատանն իսլամիստների կողմից 3 քրիստոնյաների սպանությունից հետո իրենց քաղաքի հեղինակությունը շատ է տուժել, ուստի անհրաժեշտ է նոր քայլեր ձեռնարկել, որոնցից մեկն էլ հայկական եկեղեցիների վերանորոգումն է:
Նշենք, որ լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ Մալաթիայի նահանգապետը նշել է, որ գարնանից կսկսեն վերանորոգել Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը վերաբացումից հնարավոր է ծառայեր որպես գրադարան:

No comments: