Saturday, February 5, 2011

Հայաստանը կհետազոտի բանակի կազմավորման իսրայելյան փորձը

PanARMENIAN.Net – 4-2-2011- Հայաստանը մտադիր է հետազոտել Իսրայելի փորձը բանակի ձևավորման ոլորտում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ խմբակցության անդամ Հրայր Կարապետյանը: «Այստեղ խոսքը գնում է ոչ թե կանանց բանակ զորակոչելու, այլ անհատական մոտեցման կիրառման և զորակոչի անցկացման առավել կազմակերպվածության և ԶՈՒ-ում կոռուպցիոն ռիսկերի վերացման մասին»,- ասաց հանձնաժողովի նախագահը:
Նրա խոսքով`այդ հարցերով կզբաղվի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի խորհրդարանական հանձնաժողովի այսօրվա նիստում ստեղծված աշխատանքային խումբը: Կարապետյանն ասաց, որ աշխատանքային խումբը կհետազոտի օտար երկրների փորձը զորակոչի և զինծառայության իրականացման հարցերում: Աշխատանքային խմբի կազմում ընդգրկված են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ:

No comments: