Saturday, February 12, 2011

Ս. Հասրաթյան. ԼՂՀ ՊԲ բոլոր ստորաբաժանումները պատրաստ են դիմագրավելու հակառակորդի ցանկացած նախահարձակ քայլի

«ԼՂՀ ՊԲ բոլոր ստորաբաժանումները պատրաստ են ցանկացած պարագայում դիմագրավելու հակառակորդի ցանկացած նախահարձակ քայլի»,- անդրադառնալով Ադրբեջանի պաշտպանության նախարարի կողմից հնչեցված այն հայտարարությանը, թե Ադրբեջանը լուրջ քայլեր է կատարում իր տարածքները օկուպացիայից ազատելու ուղղությամբ՝ Panorama.am-ին հայտարարեց ԼՂՀ ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը:
Նրա խոսքերով, Ադրբեջանի պաշտպանության նախարարի նմանատիպ հայտարարությունները ղարաբաղյան կողմի համար նորություն չեն:
«ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատարությունը շատ լավ է գիտակցում աշխարհաքաղաքական ներկա զարգացումների էությունը: ՊԲ հրամանատարությունն ամենօրյա աշխատանք է տանում ծառայությունը բարձր մակարդակով կազմակերպելու և անհրաժեշտության դեպքում հակառակորդին արժանի հակահարված տալու համար»,- ասաց Ս. Հասրաթյանը:

No comments: