Thursday, February 10, 2011

Դ. Բաբայան. Զեկույցում խոսվում է երևույթների, բայց ոչ դրանց ծնող պատճառների մասին

Panorama.am. 10-2-2011- «Այդ զեկույցում ինչպես միշտ տեղ են գտել մեծ թվով բացթողումներ, կան իհարկե նաև դրական դրույթներ: Պատերազմի մասին ահազանգ հնչեցնելուց առաջ Միջազգային ճգնաժամային խումբը (ՄՃԽ) նախ պետք է խորությամբ ուսումնասիրեր առկա բացասական երևույթները և կոնկրետ նշեր, թե որտեղից է գալիս պատերազմի ահազանգը, այսինքն՝ պետք է հասցեատերը կոնկրետ նշվեր: Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշումն է, որ բերում է իրավիճակի սրացմանը»,- մեկնաբանելով ՄՃԽ-ի զեկույցը՝ Panorama.am-ին ասաց ԼՂՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը:
Նրա խոսքերով, անթույլատրելի է նաև այն հանգամանքը, որ զեկուցում խոսք է գնում միայն Հայաստանի և Ադրբեջանի մասին ու ոչինչ չի ասվում Արցախի Հանրապետության մասին. փաստաթղթում կան մեծ թվով խեղաթյուրումներ:
«Միջազգային հանրությունը, նախևառաջ, պետք է հստակ գնահատական տա Ադրբեջանի ռազմականացված վիճակին և լիցքաթափի առկա լարվածությունը: Զեկույցում խոսվում է երևույթների, բայց ոչ դրանց ծնող պատճառների մասին: Այստեղ ՄՃԽ մեծ բացթողում ունի, քանի որ եթե նրանք ուսումնասիրում են հիմնախնդիրը, ապա պարտավոր է իմանալ այդ մասին»,- ասաց արցախցի պաշտոնյան:

No comments: